Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Ղալիբաֆը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանին, որը կանցկացվի Բաքվում։

Նստաշրջանի շրջանակում նախատեսվում է քննարկել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Հայերեն English فارسی 中文