ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և հաջողություն մաղթել դիմորդներին։

Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության քննությունների առնչությամբ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրվել է 4232 դիմորդ: Քննությունների արդյունքները կհրապարակվեն 5-րդ օրը․ դիմորդը գնահատականի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից։

Անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 9:00-18:00-ը, կարող է բողոքարկել քննության արդյունքը՝ ներկայացնելով բողոք-դիմումն այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը։

Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում, հայտագրվել է 16 426 դիմորդ։ Հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 26-ին «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից։ Միասնական քննությունների այս փուլի վերջին օրը՝ հունիսի 30-ին, դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը