Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 21-ի ժամը 20:00-ից մինչև հունիսի 22-ի առավոտյան ժամը 7:00-ն Ռուսաստանի տարածքի և երկու ծովերի երկնքում խոցվել և ոչնչացվել է ուկրաինական 301 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 22-ի կեսգիշերից ի վեր Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը դեպի Մոսկվա թռչող 70 անօդաչու սարք են խոցել։

RBK-Ukraine-ն էլ տեղեկացնում է, որ հունիսի 22-ի գիշերը Ռուսաստանն անօդաչու սարքերի միջոցով հարվածներ է հասցրել ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող քաղաքացիական առևտրային նավերին։ Թուրքական սեփականություն հանդիսացող VICTRESS նավի վրա հրդեհ է բռնկվել։

Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերը սկսել են նավի անձնակազմի փրկարարական գործողությունները, սակայն մեկ մարդ զոհվել է։

Ռուսական հարձակման հետևանքով վնասվել են նաև Պալաուի և Բելիզի դրոշներով նավարկող քաղաքացիական նավերը։ Զոհեր չկան, նավերը շարունակել են իրենց ճանապարհը։

BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ՝ Օդեսայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանը հունիսի 21-ի երեկոյան «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով հարված է հասցրել գյուղատնտեսական ձեռնարկության, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Բացի այդ, հարձակման հետևանքով մեքենաներ և վառելիքի բաքեր են հրդեհվել, ինչպես նաև պահեստ է ոչնչացվել։

Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 13-ամյա երեխա։ Եվս երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է։

Ուկրաինայի ազգային ոստիկանության տեղեկացմամբ՝ հինգ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, վիրավորվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի վրա ռուսական օդուժի հարձակումների հետևանքով։

Հունիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը երկրի վրա արձակել են 2200 հարվածային ԱԹՍ, ավելի քան 1800 ավիառումբ և տարբեր տեսակի 87 հրթիռ։

Հայերեն Русский

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր