Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև շարունակվող պատերազմն ավարտելու գործում առաջընթաց է գրանցվել, նաև չեղարկվել են Իրանից նավթի արտահանման սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է հունիսի 22-ի վաղ առավոտյան՝ Շվեյցարիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ավարտից հետո։

«Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդությունը մեծ առաջընթաց է ապահովել Լիբանանի պատերազմի ավարտի գործում: Նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման (խմբ.՝ սահմանափակումները) մեղմացվում են, շրջափակումը վերացվում է, որոշ սառեցված ակտիվներ ապասառեցնում են, և Իրանի համար մեկնարկում է վերակառուցման և զարգացման խոշոր ծրագիր», - գրել է նա X-ում:

Նա հավելել է, որ առաջին իրական փորձությունը Լիբանանում «հակամարտության կարգավորման խումբն է», որի մասին նշված է բանակցությունների արդյունքներով Պակիստանի և Կատարի միջնորդների տարածած հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման խումբ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ ըստ փոխըմբռման հուշագրի»։

Բացի այդ, կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և թյուրիմացություններից՝  ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։

Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հանդիպումը տևել է մոտ 80 րոպե։

Իրան

Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն