ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել՝ ով բանակցություններ կվարի Մոսկվայի հետ. Չեխիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի առաջին օրը ցույց տվեց, որ եվրոպական երկրների առաջնորդները չեն կարողանում պայմանավորվել այն բանի շուրջ, թե իրենցից ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ: Այս մասին գագաթնաժողովի երկրորդ օրը՝ հունիսի 19-ին, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

«Եվրոպացի ղեկավարների՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած գագաթնաժողովում Ուկրաինայի շուրջ քննարկումները հաստատեցին, որ Եվրոպան չի կարողանում պայմանավորվել այն բանի շուրջ, թե ով կարող է իր անունից բանակցություններ վարել Ուկրաինայի շուրջ», - ասել է Բաբիշը։

Այս համատեքստում Բաբիշն ակնարկել է, որ որպես միջնորդ կարող է հանդես գալ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

«Մելոնին հրաշալի ղեկավար է, որն ունի ռացիոնալ գաղափարներ, և մենք միշտ միանգամայն նույն տեսակետներն ունենք գրեթե ամեն հարցի շուրջ», - ասել է նա։

Բաբիշը նաև հիշատակել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին։

«27 երկրների ղեկավարների շրջանում այս առումով փոխհամաձայնություն չի եղել։ Ոմանք ցանկանում էին, որ միայն Զելենսկին բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, մյուսները՝ միայն Եվրոպան, իսկ երրորդներն ընդհանրապես չէին ցանկանում որևէ բանակցություն», - նշել է Բաբիշը։

Նա հավելել է, որ «անհեթեթ» կլինի, եթե բանակցությունների սեղանին լինի միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաշվի առնելով, որ «Եվրոպան է վճարում ամեն ինչի համար»։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին