Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

5 րոպեի ընթերցում

Ֆրանսիական առաջատար «Thales» և հայկական պաշտպանական տեխնոլոգիաների «BooTech» ընկերությունները հայտարարել են արդյունաբերական գործընկերության մեկնարկի մասին, որը միտված է ռազմավարական համագործակցության խորացմանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

Համաձայնագրի շրջանակում BooTech-ը կգործի որպես արդյունաբերական գործընկեր՝ մարտական գործողությունների կառավարման համակարգերի, թվային ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության և հարակից ուղղություններով։

Միևնույն ժամանակ Thales-ը կկիսվի իր արտադրական փորձով եւ տեխնոլոգիաներով, իսկ BooTech-ը ջանքերը կուղղի համակարգերի ինտեգրման և ցանցային լուծումների ուղղությամբ։ 

Դեռևս 2019 թվականին հիմնադրված BooTech-ը մշակում է մարտի կառավարման, հետախուզության, դիտարկման և հետախուզական տվյալների հավաքագրման թվային համակարգեր՝ նպատակ ունենալով միավորել գործող և հաջորդ սերնդի զինատեսակները, բարձրացնել գործողությունների արագությունն ու արդյունավետությունը, զուգահեռաբար՝ նվազեցնելով ծախսերը։

Գործընկերության նպատակն է ստեղծել փոխհամատեղելի լուծումներ, որոնք կապահովեն բազմատիրույթ միջավայրերի համատեղ աշխատանքը և կնպաստեն Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը։

«Thales-ի համաշխարհային արդյունաբերական ներուժի և BooTech-ի ինտեգրացիոն կարողությունների համադրությունը կարագացնի համատեղ լուծումների տրամադրումն ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի այլ երկրների զինված ուժերին»,- ասել է Thales-ի Եվրոպայի գծով ավագ փոխնախագահ Մարկ Դարմոնը՝ հավելելով, որ այս համագործակցությունը կնպաստի եվրոպական անվտանգությանը, իսկ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման ֆոնին, այն կարող է ապահովել, որպեսզի ներդրումներից շահեն երկու կողմերի տնտեսություններն ու ժողովուրդները։

BooTech-ի գլխավոր տնօրեն Աշոտ Ղուկասյանի խոսքով՝ ռազմավարական գործնկերության համաձայնագիրը, վստահության կարևոր արտահայտություն է։

«Միասին մենք կառուցում ենք սուվերեն պաշտպանական արդյունաբերություն, որը նպաստում է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և զարգացնում մեր տեխնոլոգիական ինքնաբավությունը»,- նշել է նա։

Գործընկերությունը վկայում է ֆրանս-հայկական ռազմավարական համագործակցության շարունակական զարգացման մասին։

Այն նաև ընդգծում է պաշտպանության, արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում երկու երկրների միջև կապերի խորացման մեջ գործարար համագործակցության դերը։

Thales-ի մասին

Thales-ն համաշխարհային առաջատար ընկերություն է պաշտպանական, ավիատիեզերական, կիբեռանվտանգության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Ընկերության նորարարական արտադրանքներն ու ծառայությունները նպաստում են մի շարք կարևոր մարտահրավերների հաղթահարմանը, այդ թվում՝ ինքնիշխանության, անվտանգության, կայուն զարգացման և ներառականության ոլորտներում։

Thales-ը տարեկան 4.5 միլիարդ եվրո է ներդնում հետազոտությունների և մշակումների մեջ՝ հատկապես արհեստական բանականության, կիբեռանվտանգության, քվանտային և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով։

Ընկերությունն ունի ավելի քան 85 հազար աշխատակից 65 երկրում։ 2025 թվականին Thales-ի վաճառքի ծավալը կազմել է 22.1 միլիարդ եվրո։

BooTech-ի մասին

BooTech-ը հայկական պաշտպանական տեխնոլոգիաների ընկերություն է, որը տրամադրում է առաջադեմ C2/C4ISR թվային լուծումներ՝ գործող և հաջորդ սերնդի համակարգերը միավորելով ցանցային մարտադաշտի կառավարման հարթակներում։

BooTech-ի լուծումները ձևավորում են միասնական օպերատիվ պատկեր, որը հնարավորություն է տալիս իրականացնել բազմատիրույթ գործողություններ և ապահովում է առաքելությունների ավելի արագ, արդյունավետ և տեղեկացված իրականացում։

Հայաստանի զինված ուժերի համակարգերի ինտեգրատորը հանդիսացող BooTech-ը Thales-ի առանցքային արդյունաբերական գործընկերն է Հայաստանում և համագործակցում է պաշտպանության ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ՝ ստեղծելով փոխհամատեղելի համակարգեր, որոնք միավորում են ավանդական և ժամանակակից հնարավորությունները։

Հազարավոր օգտատերեր ունեցող և իրական գործառնական միջավայրերում ապացուցված արդյունավետությամբ BooTech-ը նպաստում է առաքելությունների արդյունավետության բարձրացմանը, տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը և խաղաղությանը։

Հայերեն English Français

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ