Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են բելառուսական մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին, որը երեխաներին Գոմելից տեղափոխում էր Գելենջիկ՝ հանգստանալու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը Կովալչուկը Telegram-ում:

Սպանվել է թիմին ուղեկցող կինը: Վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, հավելել է Կովալչուկը:

Նա նշել է, որ մնացած ուղևորները մոտ օրերս կվերադառնան տուն։

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Բրյանսկի մարզի A240 մայրուղում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկհարկանի ավտոբուսի: Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, այդ թվում՝ Գոմելի մարզի Ռեչիցա քաղաքի մանկապատանեկան թիվ 2 մարզադպրոցի (Գոմելի մարզ) 28 աշակերտ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով:

Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային. Զապորոժիեում 1 մարդ է զոհվել, ևս 7 մարդ՝ վիրավորվել։ Սումիի մարզում ԱԹՍ-ները հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների։ 4 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա։ Հարվածի տակ է հայտնվել նաև Սումիի մարզի ձիավարության մարզական դպրոցը, կենդանիներն անկել են։

Հայերեն Русский

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան