Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի անձնակազմի կողմից Լա Մանշի նեղուցում բրիտանական զբոսանավի ուղղությամբ նախազգուշական կրակոցների արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 17-ին լրատվամիջոցի հետ զրույցում Սթարմերը միջադեպն անվանել է «խորապես մտահոգիչ»։

«Դա չպետք է տեղի ունենար։ Դա անխոհեմ էր, և զբոսանավի վրա գտնվող զույգը պետք է որ սարսափահար եղած լինի», - նշել է վարչապետը։

Ջեյն Քելվին, որը Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող Bright Future զբոսանավով իր ամուսնու՝ Ալանի հետ նավարկում էր միջազգային ջրերում, ասել է, որ երկու նավերը, միանշանակ, բախման ուղու վրա չէին։

Քելվին հայտնել է, որ ռուսական ռազմանավը հինգ անգամ ազդանշան է տվել, որից հետո իրենք պտտվել են երկու աստիճանով։ Այնուհետև ռազմանավը ևս հինգ ազդանշան է, տվել, որին հաջորդել է չորսից հինգ կրակոց։ Նա հավելել է, որ կրակոցները լիովին անհարկի էին՝ հաշվի առնելով իրավիճակը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ կրակոցները նավի վրա ուղղված չեն եղել և նպատակ են ունեցել կանխելու հնարավոր բախումը։ Խոսնակը հավելել է, որ միջադեպը հետաքննվում է. այն դիտվում է որպես եզակի դեպք։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հունիսի 16-ին, ժամը 12։45-ին Լա Մանշում գտնվող «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի անձնակազմը կանխարգելիչ կրակ է բացել բրիտանական դրոշի ներքո նավարկող Bright Future քաղաքացիական զբոսանավի ուղղությամբ, որը չի արձագանքել ազդանշաններին և վտանգավոր կերպով մոտեցել է։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին