Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան, բայց այդ մասին խոսք կարող է լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շուտով ամերիկացի բանագնացները կժամանեն, բայց ստույգ ժամկետներ առայժմ չկան: Դուք գիտեք, ամերիկացիներն զբաղված են հուշագրի պատրաստմամբ և ստորագրմամբ: Մենք գիտենք, որ այս շաբաթվա վերջին ստորագրումը նախատեսված է Շվեյցարիայում: Դրանից հետո, հավանաբար, խոսք կգնա այն մասին, որ նրանք  կկարողանան այցելել Մոսկվա», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պեսկովը նշել է, որ ամերիկացի բանագնացների Մոսկվա այցի մասին խոսվել է հունիսի 14-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք ձեզ կտեղեկացնենք, հենց որ ժամկետները համաձայնեցվեն», - վստահեցրել է մամուլի քարտուղարը:

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են, որ համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագիր, որի ստորագրման արարողությունը նախատեսված է հունիսի 19-ին: Այնուհետև հրադադարի 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացվեն վերջնական համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Հայերեն Русский

2026-ի պետբյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն. Վարչապետի ամբողջական ելույթը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բալիում անցկացված կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայաստանցի աշակերտները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ

Երևանի քաղաքապետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո երթևեկելի հատվածի ազատման օրինագծին

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի առաջին մրցակիցը ՉԼ որակավորման առաջին փուլում

Վարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է օրենքի նախագիծը

Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին

ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC