Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով գնաճային երևույթների լուրջ մտավախություններ ՀՀ կենտրոնական բանկը չունի

6 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկում լուրջ մտավախություն չունեն, որ Կառավարության կողմից ակցիզային հարկի բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ճիշտն ասած՝ լուրջ մտավախություններ չունենք Կառավարության կողմից ակցիզային հարկի բարձրացման արդյունքում գնաճային երևույթների վերաբերյալ, որովհետև դա պարբերական է՝ ամեն տարի որոշակի ապրանքների մասով ակցիզային հարկի բարձրացում ենք ունենում։ Դա բխում է ԵԱՏՄ կարգավորումներից։ Այսինքն, այդ քայլերն անում ենք, որովհետև ԵԱՏՄ անդամ ենք։ Գնաճի զարգացման տեսանկյունից մեզ ավելի շատ մտահոգում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները և Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես այն, թե որքան ժամանակից կկարգավորվի ԱՄՆ և Իրանի միջև խնդիրը, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ, օրինակ, էներգակիրների գների վրա։ Եթե Brent նավթի համաշխարհային գինը կոնֆլիկտի սկսվելու պահին 60-65 դոլար էր, ապա հիմա 80-82 դոլար է՝ 30-35 տոկոսով բարձր, քան մինչև կոնֆլիկտը։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ ազդեցություն կունենա մեր ներքին սպառման վրա։ Ցավալին այն է, որ, եթե նույնիսկ այս խնդիրն այսօր հանգուցալուծվի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ապա կուտակված նավթի պաշարը, միևնույն է, հնարավորություն է տալիս դեռ մի քանի ամիս բարձր պահել նավթի գները»,- նշեց Մարտին Գալստյանը։

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանում գնաճի վրա անդրադառնում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը, ԿԲ նախագահը պատասխանեց․

«Իրականում հարկային քաղաքականության պարագայում ունենք խորհրդատվական ձայնի իրավունք, հայտնում ենք մեր կարծիքը, բայց չեմ կարծում, որ հարկերի բարձրացումը Ձեր նշած ոլորտներում այնքան գնաճային է լինելու, որ պետք է մտահոգություններ ունենանք։ Մյուս կողմից, պետք է հասկանաք, որ չի կարելի անընդհատ խրախուսել տնտեսության որոշ ճյուղեր՝ ի հաշիվ մյուս ճյուղերի։ Այսինքն, այդտեղ բալանսավորված ինդուստրիալ քաղաքականության տարրեր են, որը Կառավարության որոշելիք հարց է։ Այդ տեսանկյունից ելնում ենք այն իրողություններից, որոնք ունենք։ Արդյոք հարկերի բարձրացումը նույն չափով ազդելո՞ւ է գների վրա՝ չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Մեր հիմնական մտահոգությունները բխում են արտաքին գործոնների ազդեցությունից»։

Այնուհանդերձ, Մարտին Գալստյանը հավելեց․

«Չեմ բացառում, որ գների աճը կարող է պայմանավորված լինել հարկերի որոշակի ճշգրտմամբ, բայց, միևնույն ժամանակ, այս տարի տուրիզմի հսկայական աճ ունենք։ Նաև դրանով կարող է պայմանավորված լինել։ Այսինքն, համոզված չեմ, որ պայմանավորված է հարկերի աճով»։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է:

Օրինագծով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։ Օրինագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոսով։ Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատրաստված է մրգահատապտղային հումքից։ Կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար առաջարկվում է սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։

Հայերեն

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները