2025-ին աշխատավարձերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ 2025 թվականին աշխատավարձերի և վարձու աշխատողների աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։

«2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ, իսկ վարձու աշխատողների թվաքանակը՝ 4.6 տոկոսով՝ կազմելով 795 հազար 212 մարդ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության և մշակող արդյունաբերության ոլորտներում գրանցված աճերը։

Նա նշեց, որ աշխատավարձի բարձր աճեր են արձանագրվել նաև գյուղատնտեսության, վարչական ծառայությունների և փոխադրումների ոլորտներում։

Հովհաննիսյանի խոսքով՝ 2025 թվականին գործազրկությունը նվազել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 12.8 տոկոս։

«2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6 տոկոսով, վարձու աշխատողների թվաքանակը՝ 22.4 տոկոսով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսային կետով»,- նշեց նախարարը։

Հայերեն English Türkçe 中文

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին