«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին

1 րոպեի ընթերցում

Լիբանանում գործունեություն ծավալող արմատական «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հունիսի 14-ին 28 մարտական ​​գործողություն են իրականացրել իսրայելական բանակի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայությունը։

Շարժման տվյալներով՝ հարվածներ են հասցվել Իսրայելի զինվորականներին ու տեխնիկային Լիբանանի հարավում ընկած Մաջդալ Զուն, Յահմուր աշ Շքիֆ, Քանթարա, Թայբա, Նաքուրա, Շամ, Մարուն էր Ռաս, Ռեշաֆա և Բինտ Ջբեյլ շրջաններում։

«Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ երեք անգամ հետ է մղել իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարքերը Սայդա և Իքլիմ էթ Թուֆա շրջանների երկնքում՝ օգտագործելով «երկիր-օդ» դասի հրթիռներ և ԱԹՍ-ներին ստիպելով լքել Լիբանանի օդային տարածքը:

Շարժումը հավելել է, որ գործողությունները պատասխանն են եղել Իսրայելի կողմից հրադադար ռեժիմի խախտումներին:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր երկրի վրա իսրայելական գրոհների հետևանքով զոհերի թիվը հասել է 3783-ի, վիրավորվել է 11 հազար 699 մարդ:

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ