Իրավունք

Ազատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3000-ը. Գալյան

2 րոպեի ընթերցում

Ազատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3000-ը. Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր 3000-ի շեմը հատել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ Սրբուհի Գալյանն ասաց, որ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը:

«Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են սրա մասին խոսում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա այդ դեպքերը անցնում են 100-ը»,-ասաց նա:

Գալյանի խոսքով՝ իրավապահ համակարգը ևս պետք է բալանսավորված մոտեցում ունենա գործերի նկատմամբ՝ թե որ դեպքում է տանում մարդուն կալանքի, որ դեպքում՝ տնային կալանքի։

«Չգրված օրենքներ են այսօր գործում մեր համակարգում, որոնք օբյեկտիվ պատճառներ ունեն , բայց մենք ամեն ինչ փորձում ենք տանել դեպի ստանդարտ։ Երբ մենք ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, մենք տեսանք, որ հինգ տարի և ավել կալանք կրող անձին ունենք, ինչը ոչ ընդունելի փաստ է մեզ համար և այդ ամենը պայմանավորված է հիմնականում դատավորների հաճախ փոփոխությամբ»,-ասաց նա։

Նախարարը նշեց նաև, որ քննարկումներ են ընթանում 1000 հոգու համար նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու ուղղությամբ։ «Երկու տարբերակ ունենք, որոնք երկուսն էլ կապված են նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու հետ։ Մեկը պետություն-մասնավոր գործընկերության շրջանում առաջարկի մասին է, մյուսը ստանդարտ գործընթացն է, այսինքն՝ պետությունը ինքը կառուցի, և Ֆինանսների նախարարության հետ հիմա ձեռնտու տարբերակ ենք փնտրում»,-հավելեց Գալյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում