Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին բարձր է գնահատել Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և ընդգծել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մելոնին նշել է X-ի գրառման մեջ։
Statement by President Meloni on the memorandum of understanding between the United States and Iran
— Italy in France (@ItalyinFrance) June 15, 2026
➡️ https://t.co/LOhCgw2dzf
«Անհրաժեշտ է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն նաև Լիբանանում, որտեղ Իտալիան կշարունակի աշխատել Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին, մասնավորապես՝ Կատարին և Պակիստանին, որոնք հնարավոր են դարձրել համաձայնությունը։
«Սա խաղաղության հնարավորություն է, որը պետք է օգտագործել. Իտալիան, ինչպես անցյալում, պատրաստ է աջակցել համապարփակ համաձայնագրի դիվանագիտական գործընթացին»,- ասվում է գրառման մեջ։
Մելոնին նաև շեշտել է, որ Իրանը չի կարող ձեռք բերել միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պետք է երաշխավորված լինի։
«Մենք պատրաստ ենք մյուս գործընկերների հետ միասին և անհրաժեշտ խորհրդարանական թույլտվության դեպքում նպաստել միջազգային ռազմածովային ներկայությանը՝ Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար»,- հավելել է նա։