Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանդրության նախագծում հստակ նախատեսված է վեճերի արտադատական լուծման հնարավորությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մեր նպատակներից մեկը պետք է լինի ոչ միայն դատարանների ի բեռնաթափումը, այլ նաև վեճերի լուծման արդյունքը, որը պետք է լինի ընդունելի կողմերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշեց, որ մշակվում է նաև պարտադիր հաշտարարության ինստիտուտ՝ աշխատանքային վեճերի մասով:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ այլ կոնցեպտ էր մշակում, որը ենթադրում էր պետական մարմնի կազմում հանձնաժողովի գոյություն, և մենք գործընկերային որոշման հանգեցինք, որ ավելի լավ է գնալ հաշտարարության ճանապարհով՝ հաշվի առնելով նաև այն դրական փորձը, որ մենք արդեն ունենք ընտանեկան գործերի պարագայում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ չնայած որոշ խնդիրների, որոնք առաջանում են այդ գործերի քննության ընթացքում, մենք մոտ 60 տոկոս ավելի քիչ հայցեր ունենք այդ վեճերով մուտքագրված դատարաններ, քան ունեցել ենք նախկինում»,-ասաց նախարարը։
Գալյանի խոսքով՝ ոլորտի նոր ռազմավարության մեջ նախատեսվում է իրավապահ համակարգի բարեփոխում՝ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում։
«Նախկինում մենք ավելի մակերեսային ենք անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին։ Հիմա մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք շատ մանրամասն անդրադառնալ իրավապահ, այդ թվում` քննչական մարմիններին»,- ասաց Գալյանը։
Անդրադառնալով դատավորների և իրավապահ համակարգի բարեվարքության ստուգման մեխանիզմներին՝ նախարարն ասաց, որ դրանք պետք է բարելավվեն։
«Անհրաժեշտ է բարելավվել նաև պետական ապարատում բարեվարքության ստուգման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեխանիզմները՝ մինչը 2033 թվականը բարեվարքության համակարգի խախտումների դեպքերի թիվը նվազեցնելով 50 տոկոսով»,-հավելեց նա։