Իրան

Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը

2 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որի երկիրը որպես միջնորդ էր հանդես գալիս Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը հունիսի 19-ին համաձայնագիր կստորագրեն Շվեյցարիայում։

«Ինտենսիվ բանակցություններից հետո ուրախ ենք հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնություն է հաստատվել։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Պաշտոնական ստորագրման արարողությունը կկայանա հունիսի 19-ին՝ ուրբաթ օրը, Շվեյցարիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Շարիֆը X-ի իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Իրանին հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հանձնառության համար։ Միջնորդական ջանքերում ունեցած ներդրումի համար նա նաև շնորհակալություն է հայտնել Կատարին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային։

«Քանի որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, միջնորդներն այս շաբաթ կկազմակերպեն մի շարք հանդիպումներ։ Իրականացման նախապատրաստական այս քննարկումները հիմք կդառնան տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար»,- հայտնել է նա։

Ավելի վաղ համաձայնության հաստատման մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում