Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԲՀԿ-ի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու դեպք բացահայտելու մասին

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԲՀԿ-ի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու դեպք բացահայտելու մասին

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից  ընտրակաշառք տալու հերթական դեպքը բացահայտելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր համայնքում գործող տարածքային շտաբի ներկայացուցիչ հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում