ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական շրջափուլը սպառնում է ոչ միայն Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմամբ, այլև կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Լարվածության հերթական սրացումը կարող է հանգեցնել նոր, լրացուցիչ բացասական հետևանքների ինչպես տարածաշրջանի իրավիճակի, այնպես էլ միջազգային տնտեսության համար», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին ու Իրանին վերադառնալ բանակությունների սեղանի շուրջ։
Կարդացեք հոդվածը` Русский