Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

4 րոպեի ընթերցում

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությամբ Հանձնաժողովը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական և կայուն կերպով վերջ դնել երկու պետությունների միջև հակամարտությանը։

Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։

«Հանձնաժողովը նաև ընդգծում է սահմանազատման, վստահության և անվտանգության միջոցառումների, վեճերի խաղաղ կարգավորման և մարդասիրական, հատկապես՝ անհետ կորած անձանց առնչվող հանձնառությունների վերաբերյալ նախատեսված մեխանիզմների կարևորությունը։ Այս իմաստով և որպես խաղաղության գործընթացում առաջընթացի վկայություն՝ հիմնարար նշանակություն ունի բոլոր պատանդառված  հայերի ազատ արձակման ուղղությամբ առաջընթացը. քայլ, որը կամրապնդի փոխադարձ վստահությունը և կուժեղացնի համաձայնագրի հումանիտար բաղադրիչը։

Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է հաղորդակցությունների բացմանը, տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը նպաստող տարրեր։

Հանձնաժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության դերն այս գործընթացին սատարելու գործում և խրախուսում է շարունակել աջակցել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու համագործակցությունն ամրապնդող բոլոր նախաձեռնություններին։

Ելնելով վերոգրյալից՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը․

Հայտնում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, երկխոսությունը և միջազգային համագործակցությունը՝ որպես պետությունների միջև համակեցության հիմնարար սկզբունքներ։

Խրախուսում է կողմերին ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրումը և բարեխղճորեն իրականացնել այն։

Ընդգծում է երկու պետությունների միջև արդար, տևական և ներառական խաղաղության ամրապնդման կարևորությունը, որը կծառայի ներկա և ապագա սերունդների շահերին և կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայտարարությանն արձագանքել է Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր խմբակցություններին այս կարևոր հայտարարության համար, որը նպատակ ունի սատարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը»,- դեսպանի խոսքերը փոխանցել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության գալու մասին, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի ժամանակ նախաստորագրել էին այն։

Հայերեն العربية English Español Français Türkçe

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում