Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։

Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 

Մենք հույս ունենք, որ Ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը։

Մաղթում եմ Ձեզ շարունակական առողջություն, բարեկեցություն, ինչպես նաև առաջընթաց և բարգավաճում Հայաստանի բարեկամ ժողովրդին։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել