Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո իրանցի զինվորականները գրոհել են տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Եթե ագրեսիան կրկնվի, պատասխանն էլ ավելի ուժգին կլինի, վստահեցրել են Իրանի զինված ուժերի «Հազրաթ Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։

«Ամերիկյան բանակը պետք է իմանա, որ եթե նա որևէ ագրեսիա կրկնի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա էլ ավելի լուրջ ու լայնածավալ հարվածներ կհասցվեն տարածաշրջանի որոշակի թիրախների», - ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Հրամանատարությունում ընդգծել են, որ «տարածաշրջանում գտնվող մի քանի ամերիկյան բազաներ հզոր հարձակման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և ԻՀՊԿ քաջարի զինվորների կողմից»՝ ի պատասխան հունիսի 10-ի գիշերը Իրանի հարավին ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների՝ «նրանց ուղղաթիռի կործանման կեղծ պատրվակով»։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հունիսի 10-ի գիշերը հարվածների երեք ալիք է իրականացվել Իրանի դեմ՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։

Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ և անօդաչուներ է արձակել տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված թիրախների վրա։

Իրան

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը