ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

2 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Այս ընտրությունները վկայում են թե՛ քաղաքացիական ակտիվ մասնակցության և ազատ ու արդար ընտրական գործընթացի միջոցով իրենց ղեկավարներին ընտրելու հիմնարար իրավունքի իրացման հանդեպ Հայաստանի քաղաքացիների հանձնառության, և թե՛ օրենքի գերակայության ներքո Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրության մասին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է միության տարածած հաղորդագրության մեջ։

ՀԲԸՄ-ն հույս է հայտնում, որ տարածաշրջանում կհաստատվի տևական խաղաղության և կայունության դարաշրջան, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ուղղորդելու իր մարդկային կապիտալը դեպի նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսական աճի ու ազգային անվտանգության ոլորտներ։

«Նույն ոգով մենք կոչ ենք անում վերականգնել միասնականության զգացումը և ձևավորել բարի կամքի ու քաղաքակիրթ երկխոսության մթնոլորտ՝ տարբեր տեսակետների ու գաղափարների ազատ արտահայտման համար թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհասփյուռ հայության շրջանում։

Ինչպես միշտ, ՀԲԸՄ-ն հանձնառու է համագործակցելու իշխանությունների և հայ ժողովրդի հետ՝ ստեղծելու հնարավորություններ, որոնք կնպաստեն համայն հայության հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում