Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
2 րոպեի ընթերցում
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Հայաստանի ժողովուրդը հստակ ընտրություն է կատարել՝ հօգուտ ժողովրդավարական կայունության, երկրի եվրոպական ուղղության։ Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության և ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի ճանապարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Congratulations to @NikolPashinyan on your electoral victory.
— Gitanas Nausėda (@GitanasNauseda) June 8, 2026
The people of Armenia have made a clear choice in favour of democratic resilience, stability, and a European direction for the country.
We stand with Armenia on its path towards closer cooperation with the European…
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։