Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հունիսի 8-ին երկարաձգել է երկրի հարավային օդային միջանցքների փակումը և Դամասկոսի միջազգային օդանավակայանի գործունեության կասեցումը մինչև տեղական ժամանակով 23:00-ն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA  գործակալությունը։

Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ վարչությունը պարզաբանել է, որ երկարաձգման որոշումը կայացվել է տարածաշրջանային զարգացումների շարունակական մոնիթորինգի և գնահատման լույսի ներքո։

Ընդգծվել է, որ այս միջոցառումների նպատակն է պահպանել ավիացիոն անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը։

Ավելի վաղ «Սիրիական ավիաուղիներ»-ը հայտարարել էր մի քանի նախատեսված չվերթների երթուղիների փոփոխման մասին՝ հարավային օդային միջանցքների ժամանակավոր փակման պատճառով։

Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հունիսի 7-ին հայտարարել էր 12 ժամով Սիրիայի հարավային օդային տարածքի ժամանակավոր փակման և Դամասկոսի միջազգային օդանավակայանի գործունեության կասեցման մասին։

Միջոցառումները ձեռնարկվել են տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին, որը խաթարել է օդային երթևեկությունը Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել են հարձակումները։ Պատճառն Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար