«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բարձր են գնահատել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրված մասնակցության ցուցանիշները և քաղաքացիներին կոչ արել ակտիվորեն մասնակցել քվեարկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ընթացքում դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ընտրություններին մասնակցության մակարդակը բարձր է գնահատում։

«Մենք բարձր ենք գնահատում մեծ ծավալի մասնակցությունը քվեարկությանը։ Դա շատ բարձր և անհրաժեշտ մասնակցություն է։ Եթե նկատել եք, ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է շուրջ 150 հազարով ավելի քաղաքացի։ Բայց մեծամասնությունը Հայաստանի մարզերից են։ Առիթից օգտվելով՝ կոչ ենք անում մեր Երևանի հայրենակիցներին լինել ակտիվ։ Դեռ երեք ժամ կա ընտրությունների ավարտին, և ակտիվորեն մասնակցեն ընտրություններին»,- ասել է Սաղաթելյանը։

Դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանն իր հերթին ընդգծել է քվեարկության գաղտնիության կարևորությունը՝ հիշեցնելով, որ ընտրողը քվեախցիկում գտնվում է միայնակ։

«Դուք քվեախցիկում մենակ եք։ Որևէ մեկը քվեախցիկում չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը։ Այնտեղ չկա ոչ ոստիկան, ոչ տեսախցիկ, որևէ բան այնտեղ չի կարող ձեզ վերահսկել։ Որևէ իրավիճակում որևէ մեկին դուք հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չունեք»,- ասել է Խամոյանը։

Նա նաև քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին և անձամբ որոշել երկրի ապագան։

«Դուք պետք է մասնակցեք, դուք պետք է ընտրեք, որպեսզի ձեր փոխարեն չորոշեն և ձեր փոխարեն չվճռեն ձեր և ձեր երեխաների ապագան»,- ընդգծել է նա։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։ 

 

 

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին