Այս ընտրությունները չափազանց կարևոր են մեր պետությունն ավելի ուժեղ դարձնելու տեսանկյունից. Արման Բաբաջանյան

2 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կատարեց իր քաղաքացիական պարտքն՝ իր խոսքով՝ մասնակցելով և քվեարկելով ընտրություններին հանուն հանրապետության, ընդդիմափոխության և ուժեղ հակակշռի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բաբաջանյանը նշեց, որ Հայաստանի ներքին դիմադրողականության համար կարևոր է լեգիտիմ և ուժեղ իշխանություն ունենալը։

«Քվեարկեցի հանուն մի քաղաքական միջավայրի, որտեղ մեր պետության գոյությունը չի վիճարկվում, որտեղ մեր պետության գոյությունը վտանգավոր չի համարվում, քաղաքական մի իրավիճակի օգտին, որտեղ մենք ի վիճակի ենք միջազգային մեր գործընկերների հետ ձեռք բերված մեր պայմանավորվածությունները լիարժեք կերպով իրագործել՝ որպես պայմանագրունակ պետություն»,-ընդգծեց Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանի դիտարկմամբ՝ Հայաստանը դատաիրավական, կրթական բարեփոխումների, տնտեսական առաջընթացի, քաղաքական, սոցիալական բարեփոխումների կարիք ունի։

«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ընտրությունների լեգիտիմությունն ու արդյունքները կասկածի տակ չդրվեն։ Մեր պետության հարատևության հարցն է սեղանին դրված, և աչալուրջ և ծայրաստիճան պատասխանատվությամբ պետք է մոտենանք այն հարցերին, որոնք վերաբերում են պետության անվտանգությանը և բոլորիս բարեկեցությանը։ Այս ընտրությունները չափազանց կարևոր են, որպեսզի մեր պետությունն ավելի ուժեղ դարձնեն, և մենք կարողանանք համերաշխ ձևով շարունակել մեր պայքարը»,-շեշտեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին