Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում քվեարկող քաղաքացիները պարտավոր են ստանալ բոլոր քվեաթերթիկները, իսկ ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կհամարվի անվավեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Մամուլի ասուլիսի ընթացքում Սմբատյանը պարզաբանել է, որ ընտրողը չի կարող հրաժարվել քվեաթերթիկների որևէ մասից, քանի որ դա կարող է դիտվել որպես քվեարկության գաղտնիության խախտում։

«Ընտրողը պարտավոր է ստանալ բոլոր քվեաթերթիկները։ Ընտրողը չի կարող հրաժարվել քվեաթերթիկների մի մասից, քանի որ սա ևս դառնում է քվեն բացահայտելու եղանակ։ Եթե դուք վերցնում եք մեկ քվեաթերթիկ կամ ինչ-որ քվեաթերթիկներից հրաժարվում եք, սա ևս քվեարկության գաղտնիություն է խախտում»,-ասել է նա։

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ ընտրողը պետք է բոլոր քվեաթերթիկներով և ծրարով մտնի քվեախուց, ընտրի միայն մեկ քվեաթերթիկ, այն դնի ծրարի մեջ, իսկ մնացած բոլոր քվեաթերթիկները թողնի քվեախցիկում։

Սմբատյանը շեշտել է, որ որևէ նշում կամ գրառում կատարելու անհրաժեշտություն չկա։

«Ծրարի, քվեաթերթիկի վրա որևէ գրառման անհրաժեշտություն չկա։ Որևէ գրառման դեպքում այդ քվեաթերթիկը կդառնա անվավեր։ Ընդ որում՝ գրառումը թե՛ ծրարի վրա, թե՛ քվեաթերթիկի վրա, այդ քվեաթերթիկը կդառնա անվավեր»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ անվավեր կհամարվի նաև այն քվեաթերթիկը, որի հետ ծրարում կլինի մեկից ավելի քվեաթերթիկ կամ որևէ այլ առարկա։

ԿԸՀ քարտուղարը նաև հիշեցրել է, որ ընտրողը պետք է պահպանի քվեարկության կտրոնը, քանի որ դրա կորստի դեպքում չի կարողանա մասնակցել քվեարկությանը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Քվեարկելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Հանրապետության ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, իսկ դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական և 8 միջազգային կազմակերպություններ։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ 

Հայերեն Русский

ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկվել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպը

Հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Օտարման են ներկայացվում Շիրակի մարզի Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները