«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

3 րոպեի ընթերցում

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» հեղինակավոր մրցույթում, որն Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, հյուրընկալվեց Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Նա կատարեց Միկոլայ Մայկուսիակի  «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ տեղը զբաղցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։ Նա կատարեց Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը։

Հայաստանի պատվիրակը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

«Դասական Եվրատեսիլ»-ին մասնակցեցին ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար, մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից:

Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի ազգային ֆոլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Երեկոյի հաղորդավարներն էին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։

Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է  12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն էին: Մրցույթի կարգախոսն էր՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում էր որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Հայերեն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը