Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

5 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր և ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշեն գյուղում գտնվող համայնքային փոքր տանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունը տևական ժամանակ քննարկում է երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ ստեղծելու գործընթացն ու այդ քայլերը մեկ փաստաթղթում հիմնովին ներկայացնելու խնդիրը, որովհետև, ԱՍՀ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ ապաինստիտուցիոնալացման ճանապարհին առանց համայնքային ծառայությունների, դրանց փորձարկման անհնար կլինի խոսել մեծ, խոշոր ինստիտուտների փակման և ծառայությունների փոխակերպման մասին։

«Մեր բոլոր հաստատություններում բնակվող խնամարկյալների կարիքի գնահատման մեծ գործընթաց կմեկնարկի, ինչն էլ ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի կազմման հենց առաջին գործողություններից մեկն է, որպեսզի պետությունը կարողանա հստակ պատկերացում ունենալ համապատասխան ծրագրերին համահունչ, թե ինչպես պետք է դուրս բերման գործընթացը տեղի ունենա մեծ հաստատություններից դեպի համայնք»,-նշել է Ստեփանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ԱՍՀ նախարարության փորձագիտական թիմն Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ կարողացել է ստեղծել մի ամբողջ համակարգային փաթեթ՝ ներառելով կարիքների գնահատման ձևաչափերը։ Անձի ֆունկցիոնալացման գնահատման հիմքով և տանը բնակվելու կամ բնակության համար անհրաժեշտ կարողությունների զարգացման նպատակով՝ յուրաքանչյուր բնակչի համար ստեղծվել են միջավայր ու պայմաններ՝ նրանց կարողություններին ու հմտություններին համապատասխան։

Յուրաքանչյուր բնակչի համար կան սահմանված թիրախներ՝ ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի օրինակ՝ Ակնաշեն գյուղում բնակվող յուրաքանչյուր տան սովորական առօրյայում կիրառվող գիտելիքները, բավարար չափով հմտությունները զարգանան նաև բնակիչների մոտ։

«Սրանք ընդամենը տրանզիցիոն բնակության վայրեր են, որի հիմքով հետո կարողանալու ենք նաև բնակիչներին ինտեգրել համայնքներում որևէ սոցիալական, բնակարանային ֆոնդում հատկացված բնակարանի հիմքով, վարձակալական հիմքով կամ բնակարանի վկայականներով կարողանալու ենք բնակիչների ինքնուրույն բնակության համար բավարար հիմքեր ստեղծել համայնքներում»,-ասել է Ստեփանյանը։ 

Ակնաշենի համայնքային փոքր խմբային տան ձեռքբերումից հետո վերակառուցման և վերանորոգման հիմքում ամբողջովին ընկած է եղել մատչելիության ապահովման խնդիրը։ Վերակառուցմանն ու վերանորոգմանը զուգահեռ՝ իրականացվել է տան ամբողջական կահույքի նախագծման և մշակման գործընթացը։ Կարևորվել է ոչ միայն շինարարական նորմերի պահպանումը, կատարված աշխատանքների որակը, այլև տարածքի ֆունկցիոնալ հարմարավետությունը։ Տան բոլոր սենյակներում կահավորումը, դիզայնը, կահույքի ֆունկցիոնալությունը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար։ Այդ գործում մեծապես օգնել են էրգոթերապիստ մասնագետները։  

Գնահատման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել նաև միջավայրային գործոններին, մասնավորապես՝ համայնքում ծառայությունների առկայությունը, հասանելիությունը, ինչպես նաև համայնքի աջակցությունը, քանի որ հնարավոր չէ մարդուն դիտարկել իր միջավայրից ու շրջապատից դուրս։ Ապաինսիտիտուցիոնալացման գործընթացի կարևորագույն հիմնախնդիրներից է հանդիսանում, թե որքանով է հնարավոր ճշգրիտ և համակարգային իրականացնել յուրաքանչյուր մարդու կարիքի գնահատումը և ծառայությունները մշակել այդ կարիքներին համահունչ։

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ հաստատությունից դեպի Ակնաշենի տուն տեղափոխված 18 տարեկանից բարձր շահառուների համար սկսվում է կյանքի նոր փուլ՝ ավելի համայնքահեն, ավելի ինքնուրույն, ավելի արժանապատիվ միջավայրում։

«Մեր նպատակը միայն մարդկանց ֆիզիկական տեղափոխությունը չէ, այլ այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա աջակցություն, հոգատարություն, զարգացման և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության հնարավորություն։ Յուրաքանչյուր նման քայլ մեզ ավելի է մոտեցնում ներառական և մարդակենտրոն սոցիալական պաշտպանության համակարգ ունենալուն»,-ասել է Թորոսյանը։

Հայերեն

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր