ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

3 րոպեի ընթերցում

«RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի և ֆորումի շրջանակում անցկացվել է «Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարությանտարածած հաղորդագրությունից, ոլորտի առաջատարները՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի մասնագետները, քննարկել են թվային անվտանգության արդի մարտահրավերները, իրավական կարգավորումների զարգացումը և կարևոր ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների կիրառման հեռանկարներին։

Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ հատուկ ընդգծելով պետական թվային ենթակառուցվածքների հուսալիության, նույնականացման համակարգերի անվտանգության և տվյալների պաշտպանության կարևորությունը։

Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ոլորտի զարգացման առանցքային բաղադրիչներից է մարդկային կապիտալի ձևավորումը և հստակ կանոնների առկայությունը։ Օրենսդրական շարունակական բարեփոխումներին զուգահեռ այս ուղղությամբ նախարարությունն իրականացնում է կրթական ու իրազեկման ծրագրեր, դպրոցականների և ուսանողների համար նախատեսված նախաձեռնություններ, ինչպես նաև հաքաթոններ։ Դրանք նպաստում են նոր տաղանդների բացահայտմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը։

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին խոսվում էր արդեն երկար տարիներ։ Նրա խոսքով՝ թեև արդեն իսկ քննարկվում են օրենքի հետագա զարգացման և կատարելագործման հնարավոր ուղղությունները, այս փուլում առաջնահերթ է, որ ընդունված կարգավորումները սկսեն լիարժեք գործել և կիրառվել։ Դրանց տարածման, կիրառման և արդյունավետության գնահատման արդյունքների հիման վրա հնարավոր կլինի անցնել հաջորդ փուլերի բարեփոխումներին և լրացուցիչ լուծումների ներդրմանը։

Անդրադառնալով ամպային տեխնոլոգիաների կիրառմանը՝ Գևորգ Մանթաշյանը կարևորել է մասնավոր հատվածի և մասնագիտական համայնքի հետ շարունակական գործակցությունը: Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական լուծումներ ընտրելիս և ներդնելիս անհրաժեշտ է առաջնորդվել ծախսարդյունավետության, անվտանգության ու երկարաժամկետ կայունության սկզբունքներով։

Նա շեշտել է նաև, որ կիբեռանվտանգությունն այսօր համատեղ պատասխանատվություն է, և ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը։

 

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները