Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից կնպաստի այս հակամարտության շուտափույթ կարգավորման համար պայմանների ստեղծմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Մենք համառորեն կոչ ենք անում շուտափույթ հրադադար հաստատել, իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ Սա թույլ կտա պայմաններ ստեղծել հակամարտության քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման գործընթացի համար՝ հիմնված Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի դրույթների վրա, որում հստակ ամրագրված են կողմերի պարտավորությունները։ Եվ հաստատում ենք մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը», - ասել է նա։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցել տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ և շարունակել ջանքերը՝ ի շահ իրադրության կայուն, երկարաժամկետ կարգավորման:

Հայերեն Русский

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ