Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հունիսի 4-ին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը կարող է ուժի մեջ մտնել բոլոր շահագրգիռ կողմերի կողմից դրա հաստատումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք սպասում ենք հրադադարի ներգրավված բոլոր կողմերի արձագանքներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Աունը նաև ընդգծել է, որ բանակցությունները դժվար են ընթացել և լիբանանյան պատվիրակության ղեկավարը մի պահ դադարեցրել է մասնակցությունը՝ Իսրայելի չզիջողականության պատճառով։ Նա հավելել է, որ բանակցությունները վերսկսվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջամտությունից հետո։

Աունը շեշտել է, որ համաձայնագիրը «վերջին հնարավորությունն է»՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում յուրաքանչյուր կողմ կկրի իր պատասխանատվությունը։

«Համաձայնագիրը կայուն կլինի, մենք հույս ենք դնում նախագահ Թրամփի գործոնի վրա»,- նշել է նախագահ Ջոզեֆ Աունը։

Թեպետ ԱՄՆ միջնորդությամբ հունիսի 3-ին հայտարարվել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատման մասին, սակայն իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները լիբանանյան տարածքում։

Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

 

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները