Ռուսաստան

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Հնդկաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկել զբոսաշրջիկների խմբերի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։

«Զբոսաշրջիկների խմբերի համար առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են», - ասել է նա։

Ինչպես հիշեցրել է դիվանագետը, ներկայում երկրների միջև էլեկտրոնային վիզա է գործում ինչպես զբոսաշրջային խմբերի, այնպես էլ անհատ ճանապարհորդների համար։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն այս տարի անցկացվում է հունիսի 3-ից մինչև 6-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում