Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Գլխավոր մրցավարը Կիրիակոս Աթանասիուն է։ Նրա օգնականներն են Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է։

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին ժամը 18:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հայերեն