«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 3-ի նախընտրական քարոզչությունն ամփոփվել է Գավառում անցկացված հանրահավաքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ներկաներին առաջարկել է մտածել Նորատուսից դեպի Արտանիշի թերակղզի գլուխգործոց-կամուրջ կառուցելու գաղափարի շուրջ, որը կլինի Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության, զարգացման, ինժեներական ու շինարարական մտքի խորհրդանիշը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզի բնակիչներին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար։

Անդրադառնալով նախընտրական քարոչության ընթացքում իր տպավորություններին, նա համոզմունք է հայտնել, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը լայն ընկալում է ստացել ժողովրդի կողմից։

Փաշինյանը նաև համեմատականներ է անցկացրել իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից իշխանության ստանձնմանը նախորդած տարիներին Հայաստանի ենթակառուցվածքային, սոցիալ-տնտեսական վիճակի և այնուհետև իրականացված ծրագրերի միջև։

«Այսօր մենք, մեզ համար չէ, մեր երեխաների համար ենք դղյակներ կառուցում, մեր մեծահասակների համար առողջապահական կենտրոններ ենք կառուցում, ճանապարհներ ենք կառուցում, մշակույթի տներ ենք կառուցում, տներ ենք կառուցում սահմանամերձ գյուղերում։ Այսօր Հայաստանում բնակարանաշինության ծավալները գերազանցում են արդեն Խորհրդային Միության ծավալներին»,-հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ամբողջ Հայաստանում կապիտալ շինարարության ծավալներ ավելի են մեծանալու և կրկնապատկվելու։

Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդն Իրական Հայաստանի գաղափարախոսության ընկալմամբ, գիտակցել է, որ Հայաստանն է իր տունը և սկսել է կառուցել ամեն քառակուսի մետրը։

«Մեր տունը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բարեկեցիկ, ազատ երջանիկ։ ՀՀ-ն ծաղկում է այսօր և ծաղկում է ձեր աշխատանքի, ձեր վճարած հարկերի շնորհիվ»,-մասնավորապես ասել Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ «պատերազմի եռագլուխ» կուսակցությունը այլևս չի կարող և հայ ժողովուրդն այլևս թույլ չի տա իր տունը խլել իրենից, քանի որ տեր է իր պետությանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 

 

 

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ