Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

3 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակում անցկացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացված հանրահավաքին ներկայացվել են «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի և նրա քաղաքական ուժի նախընտրական ծրագրերն ու պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։ 

 Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ փոփոխությունների համար սկսած իրենց պայքարի մեկ տարին լի է եղել մարտահրավերներով, որոնք հաղթահարել են պատվով։

«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ Չորս օրից՝ հանրաքվե երկու բանի մասին՝ շարունակում ենք այսպես, շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե՞ կանգնում ենք, ամրացնում մեր մեջքը և սկսում ենք զարգանալ»,-ասել է Կարապետյանը։

Նա կրկին անդրադարձել է ադրբեջանցիների Հայաստան գալու թեզին` հայտարարելով, որ առաջիկա ընտրությունները լինելու են դա թույլատրել կամ չթույլատրելու հանրաքվե։

Կարապետյանի խոսքով՝ սա նաև հանրաքվե է այն մասին՝ արդյոք թույլ է տրվելու Հայաստանի բնակչությանը հայրենիքը լքել ավելի լավ կյանքի, աշխատանքի համար, թե վերակառուցվելու է երկիրն և ուժեղացվելու է երկրի տնտեսությունը, բարձրացվելու է բարեկեցությունն ու այնպես է արվելու, որ այլևս ոչ ոք չգնա։

Իր ելույթի ընթացքում Կարապետյանը հանրահավաքի մասնակիցներին է ներկայացրել և ցուցադրաբար պատռել ադրբեջանական քարոզչական մի համառոտագիր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեզի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Հայաստանին պետք է ուժեղ ղեկավար, ով թույլ չի տա դրա իրականացումը և կոչ է արել բոլորին անպայման մասնակցել ընտրություններին։

Ելույթներն ուղեկցվել են նաև ռազմահայրենասիրական երգերի կատարումներով։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Դաշինքի կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Այն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ընտրական ցուցակում ընդգրկված չէ, քանի որ ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ 

 

 

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը