«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

2 րոպեի ընթերցում

Նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանրահավաքի ընթացքում ներկայացրել են երկրի արտաքին, ներքին ու անվտանգային խնդիրների լուծման իրենց տեսլականը։

Քաղաքական ուժի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է ապրել հանգիստ պայմաններում և շատ լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, այդ թվում՝ հարևանների հետ։ Նրա խոսքով՝ լավ հարաբերությունները նաև արժանապատիվ հարաբերություններն են։

«Մենք կարող ենք այնպես անել, որ Հայաստանը վերադարձնի հարգանքն այլ երկրների կողմից։ Սա մեզ պետք է։ Այս տարածաշրջանում այլ կերպ կայանալ որպես պետություն, հնարավոր չէ, թե չէ մեզ փայ-փայ են անելու իրար մեջ»,-համոզմունք է հայտնել Քոչարյանը։

Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի անդամները լուսանկարվել և զրուցել են քաղաքացիների հետ։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը