Մերձավոր Արևելք

Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել է ամերիկացի և բրիտանացի երկու զինվորական. NBC News

1 րոպեի ընթերցում

Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել է ամերիկացի և բրիտանացի երկու զինվորական. NBC News

Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել են ԱՄՆ զինված ուժերի 1 զինծառայող և Մեծ Բրիտանիայի 1 զինծառայող: «Արմենպրես»-ի փոխացմամբ՝ այս մասին  հաղորդել է NBC News հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ին Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում: Պատահարի մանրամասները չեն հայտնում ո՛չ ամերիկացի, ո՛չ էլ բրիտանացի պաշտոնատար անձինք: Զոհված զինծառայողների անունները կհրապարակվեն ընտանիքների անդամներին տեղեկացնելուց որոշ ժամանակ անց։

NBC News-ը հիշեցնում է, որ մայիսի սկզբին Մարոկկոյում «Աֆրիկյան առյուծ» զորավարժությունների ընթացքում անհետ կորել էր ԱՄՆ զինված ուժերի երկու զինծառայող, որոնք ծառայությունից ազատ ժամին քայլարշավի ժամանակ ժայռից ընկել էին Ատլանտյան օվկիանոս: Զինվորականներից մեկի մարմինը հետագայում հայտնաբերվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում