ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ն ու Անգլիայի չեմպիոն «Արսենալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 6 րոպե անց «Արսենալ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կայ Հավերցը: Առաջին կեսում ՊՍԺ-ն հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, իսկ «Արսենալ»-ը գործում էր պաշտպանությունից: Անգլիայի չեմպիոնը երբեմն հակագրում էր՝ լրջորեն անհանգստացնելով ՊՍԺ-ի դարպասապահին:

Երկրորդ կեսի մեկնարկում գնդակին տիրում էր հիմնականում ՊՍԺ-ն: Գրոհներից մեկի ժամանակ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:

 Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, և այս խաղում որոշիչ դարձան հետխաղյա 11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին ՊՍժ-ի ֆուտբոլիսները` 4:3:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար