Արամ Սարգսյանը Կոտայքի մարզում ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 30-ին Կոտայքի մարզում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արգել գյուղում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ պետության, ժողովրդի պարտության պատասխանատուն ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, այլ այն մարդիկ, ովքեր ընտրություններում նրան իրենց ձայնն են տվել։

«Սամվել Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է։ Անլուրջ է, որ մի քանի երկրի քաղաքացի համարվող օլիգարխը ցանկանում է վարչապետ դառնալ։ Այդ մարդը պետությունն ու տունտունիկը խառնել է իրար։ Սա պետություն է, որը պետք է ղեկավարվի չափազանց ծանր աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ»,-ասել է նա։

Արամ Սարգսյանը կոչ է արել բոլորին գնալ ընտրատեղամասեր և իրենց քվեն տալ 11 համարի օգտին։

«Ամեն ինչ հունիսի 8-ին ընկնելու է իր տեղը։ 2021 թվականից մենք բազմաթիվ անգամներ մեր կամքը դրսևորել ենք և կարող ենք երկրի առաջ ծառացած խդիրները բարձրացնել խորհրդարանում և լուծում տալ»,-հավելել է Սարգսյանը։

Կուսակցությունը մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավը կշարունակի նաև Նոր Հաճնում, Աբովյան և Չարենցավան քաղաքներում։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։

 

 

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA