Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող Սամվել Ազիբեկյանը հաջող է մասնակցել Իսպանիայի Սալոու քաղաքում ընթացող միջազգային շաշկու բաց մրցաշարի շրջանակում անցկացված բլից ժամանակակարգով մրցմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի շաշկու ֆեդերացիայից։

Հայորդին 7 խաղափուլերում գրանցել է 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի՝ պարտվելով միայն աշխարհի գործող չեմպիոն, միջազգային գրոսմայստեր նիդեռլանդացի Յան Գրունենդեյկին։ Վերջինս այս պարտիայում իրականացրել է, մասնագետների գնահատմամբ, բացառիկ գեղեցիկ՝ 6-քայլանոց կոմբինացիա, որը հավակնում է մրցաշարում լավագույններից դառնալուն։

Սամվել Ազիբեկյանը վաստակելով 10 միավոր՝ 7-րդ հորիզոնականն է գրավել 4-8-րդ տեղերը բաժանած մասնակիցների խմբում։ Ընդ որում, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում շրջանցել է փորձառու մրցակիցների։

Հայ մարզիկն ընդամենը 1 միավոր է զիջել մրցանակային եռյակն ամբողջացրած նիդեռլանդացիներին, որոնցից լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է հռչակվել Ջիթս Սլամպը։ Հաջորդ տեղերում են Մաթեո Բոքսումը և Սիմոն Հարմսման։

Մրցաշարին մասնակցում էին 65 շաշկիստներ, որոնցից 31-ն ունեն միջազգային տարբեր կոչումներ։

Սամվել Ազիբեկյանը մասնակցելու է նաև մրցաշարի ծրագրով նախատեսված դասական մրցակարգով երեք պարտիաների։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար