«Ուժեղ Հայաստան»-ը Շիրակի մարզում է

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Շիրակի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանն իր ելույթում նշել է, որ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։

«Քաղաքներում չկան աշխատատեղեր։ Չի ստեղծվել որևէ բան, որը մարդկանց լավ կյանքի հույս կտա։ Արթիկի բոլոր գյուղերն այսօր ապրում են «խոպանից» եկած եկամուտով։ Մենք պետք է փոխենք մոդելը։ Այս քաղաքը իդեալական է իր բոլոր հանքային պաշարներով»,-ասել է նա։

Նարեկ Կարապետյանը, խոսելով իրենց նախընտրական ծրագրի կրթական բաղադրիչի մասին, ասել է, որ Պոլիտեխնիկական համալսարանը ամենամեծ համալսարանն է լինելու և բոլոր երիտասարդները սովորելու են այնտեղ՝ դառնալով ինժեներներ։

«Նրանք պետք է գան համայքներ ու գործարաններ կառուցեն, որպեսզի ամբողջ աշխարհին վաճառելու բան ունենանք»,-հավելել է նա։ 

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ 

 

 

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA