ԱՊՀ գլխավոր քարտուղարը համոզված է, որ Հայաստանը մոտ ապագայում չի անդամակցի ԵՄ-ին և կմնա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում չի անդամակցի Եվրամիությանը և կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ։

«Եվրամիություն նրանք չեն գնա, դա մոտ ապագայում չի լինելու։ Ոչ, չեն գնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Life-ի հետ զրույցում ասել է Լեբեդևը։

Նա նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ։

«Եվ ԱՊՀ-ում կմնա։ Դա հաստատ է»,- ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է օգտագործել Միությունում իր ներգրավվածությունը երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Իսկ Աստանայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման հիման վրա։ 

Հայերեն العربية English Español Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ