Աշխարհ

Էբոլայից ապաքինման առաջին դեպքն է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում

1 րոպեի ընթերցում

Էբոլայից ապաքինման առաջին դեպքն է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) գրանցվել է էբոլա վիրուսից ապաքինման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 29-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«ԿԴՀ-ն հաղորդել է, որ մայիսի 27-ին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից», - լրագրողներին ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Անաիս Լեգանդը։

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է այն հիվանդների շրջանում, որոնց մոտ հաստատվել է էբոլա վիրուսով վարակվելու փաստը։

«Սա առաջին մարդն է, որը բժշկական օգնության կենտրոնից դուրս է գրվել երկու բացասական թեստերից հետո», - նշել է նա։

Լեգանդը հայտնել է, որ այսօրվա դրությամբ ԱՀԿ-ն Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում գրանցել է էբոլայի 17 հաստատված և 223 ենթադրյալ մահվան դեպք։ Ընդամենը գրանցվել է վարակման 125 հաստատված և ավելի քան 900 ենթադրյալ դեպք։

«Մենք ակնկալում ենք, որ ավելի շատ մարդիկ կապաքինվեն», - ասել է նա։

Էբոլայի «Բունդիբուգյո» շտամի դեմ բուժման պատվաստանյութ չկա։ Այս շտամից մահացությունը կարող է հասնել 50%-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում