Աշխարհ

ԱՀԿ-ն նոր տվյալներ է հայտնել էբոլա վիրուսով վարակման դեպքերի թվի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն նոր տվյալներ է հայտնել էբոլա վիրուսով վարակման դեպքերի թվի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 29-ին հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում կա էբոլա վիրուսի 906 կասկածելի դեպք, այդ թվում՝ 223 մահվան դեպք, որոնք բոլոլրն էլ հետաքննվում են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում շարունակվում է էբոլայի «Բունդիբուգյո» շտամի բռնկումը, դեպքեր են գրանցվել նաև Ուգանդայում։

Մասնավորապես, Կոնգոյում գրանցվել է էբոլայի 125 հաստատված դեպք։ Իսկ Ուգանդայում գրանցվել է էբոլայի յոթ հաստատված դեպք, որոնցից երեքը ներմուծվել են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից։

ԱՀԿ ներկայացուցիչ Անաիս Լեգանդը հայտնել է, որ հաստատված վարակակիրների շրջանում մահերի թիվը տատանվում է 30%-ից մինչև 50%։

«Դա մեծ թիվ է։ Սա նշանակում է, որ 10 մարդուց հինգը, հավանաբար, կմահանան», - նշել է Լեգանդը՝ հավելելով, որ տվյալները նախնական են և պահանջում են հետագա ուսումնասիրություն։ Լեգանդն ընդգծել է, որ վաղ օգնությունը կարող է օգնել նվազեցնել մահացության մակարդակը։

ԱՀԿ-ից հիշեցրել են, որ ներկայում այս հիվանդության համար հատուկ հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում