Հայաստանում գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գետերի մեծ մասում մայիսի 27-28-ին սպասվում է ջրի ելքերի մեծացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

«Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում»,– հայտնում են Կենտրոնից՝  քաղաքացիներին հորդորելով խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն:

Հայերեն Русский