ՀՀ-ում մեկնարկել է բնության հատուկ պահպանվող տարածքների աննախադեպ բարեփոխում. Համբարձում Մաթևոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է բնության հատուկ պահպանվող տարածքների լայնածավալ բարեփոխում, որի նպատակն է արդիականացնել բնապահպանական քաղաքականությունը և այն դարձնել ավելի արդյունավետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ ոլորտը տարիներ շարունակ գործել է գործող իրավական կարգավորումների շրջանակում, որոնք այլևս ամբողջությամբ չեն համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին։ Նրա խոսքով՝ կայացվել է հստակ քաղաքական որոշում՝ բնության պահպանությունը դարձնել պետական առաջնահերթություն՝ այն կապելով համայնքների զարգացման, տնտեսական հնարավորությունների և ապագա սերունդների շահերի հետ։

Նախարարի փոխանցմամբ՝ նոր փոփոխություններով առաջին անգամ համայնքներին հնարավորություն է տրվում ստեղծել տեղական նշանակության պահպանվող տարածքներ և մասնակցել դրանց կառավարմանը։ Սա, ըստ նրա, կարևոր քայլ է, քանի որ բնության պահպանության գործընթացում համայնքներն այսուհետ դառնում են լիարժեք գործընկերներ։

Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ բարեփոխումները նոր հնարավորություններ են ստեղծում համայնքների զարգացման համար՝ հատկապես էկոզբոսաշրջության և բնապահպանական նախաձեռնությունների ուղղությամբ։ Միաժամանակ հստակեցվում են պահպանվող տարածքների կառավարման կանոնները, ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ և ուժեղացվում է բնական արժեքների պահպանության համակարգը։

Նրա խոսքով՝ իրականացվող քայլերը թույլ կտան ոչ միայն արդիականացնել ոլորտը, այլ նաև ապահովել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների առավել արդյունավետ կատարումը կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։

«Մեր նպատակը մեկն է՝ ունենալ զարգացող երկիր, որտեղ տնտեսական առաջընթացը համատեղվում է բնության պահպանության և խաղաղ ապագայի հետ»,-նշել է նախարարը։

Հայերեն English

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին