Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին  հարված հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին  հարված հասցնելու մասին

Ամերիկացի զինվորականները մայիսի 26-ին հերթական հարվածն են հասցրել մի նավի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ենթադրաբար օգտագործվել է թմրամաքսանենգության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - հայտնել է հրամանատարությունը X-ում՝ հավելելով, որ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը ողջ են մնացել։

Ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը 2025 թվականի նոյեմբերին հայտարարել է թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» (Southern spear) գործողության մեկնարկի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում