Վաշինգտոն նահանգում կոմբինատի պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Մեկ մարդ զոհվել, ևս ինն անհետ կորած են համարվում Վաշինգտոն նահանգի հարավում գտնվող Լոնգվյու քաղաքի թղթի և ցելյուլոզի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է CBS News-ը:

Հրշեջ ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է ութ աշխատող և մեկ հրշեջ։ Տուժածները տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։

Նախնական տվյալների համաձայն, գործարանում պայթել է ռեզերվուարը՝ լցված նատրիումի հիդրօքսիդ և նատրիումի սուլֆիդ պարունակող քիմիական լուծույթով, որը լայնորեն օգտագործվում է թղթի և մանրաթելի արտադրության մեջ։

Իշխանությունները հայտարարել են, որ հանրության համար անմիջական սպառնալիք չկա, սակայն ռեզերվուարի անկայուն վիճակը «վտանգավոր պայմաններ է ստեղծում արտակարգ ծառայությունների աշխատակիցների համար»։

Հայերեն Русский