Իրան

Չինաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման համար. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Չինաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման համար. ԱԳ նախարար

Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ դեռևս խաղաղության վերականգնման հույս կա։

«Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն առանցքային են», - ինչպես հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին արտգործնախարարն ասել է մայիսի 26-ին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում:

Վան Ին նկատել է, որ երկար տարիների տարաձայնությունները մեկ օրում լուծել հնարավոր չէ, սակայն «բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար»։ Նա նշել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը։

Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանը և Վաշինգտոնը կձգտեն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը և «հնարավորինս շուտ կվերադարձնեն խաղաղությունը Մերձավոր Արևելքում»։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պահում են շփումները հակամարտությանը ներգրավված հիմնական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հիմնական գործընկերների հետ։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովել քաղաքացիական անձանց և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ապահովել ծովային ուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչպես նաև ապահովել միջուկային զենքի չտարածման ռեժիմի դրույթների պահպանումը», - ընդգծել է Վան Ին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում